Կուպելն իրենից ներկայացնում է մեծ տակառ` պատրաստված փայտից, մետաղից կամ պլաստմասայից: Ժամանակի ընթացքում կուպելը կրել է մի շարք փոփոխություններ, փոխվել է նաև կուպելի պատրաստման նյութը:

 

Ռուսական բաղնիքի կուպելը առողջության համար անչափ օգտակար է: Կուպելում ջուրը պետք է լինի սառը, իդեալական տարբերակում՝ մաքսիմալ սառը: Մարդը, դուրս գալով տաք  ու գոլորշապատ բաղնիքից, ընկղմվելով կուպելի մեջ, ստանում է այնպիսի ուժեղ թարմություն, որը իրեն կարող է հերիքի մի ամբողջ շաբաթ, նաև՝ երկու: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը միշտ ողջունվել է բժիշկների կողմից, և այն հրաշքներ է գործում` լավանում է արյունատար անոթների աշխատանքը, սրտի աշխատանքը, մաշկը դառնում է ավելի էլաստիկ և հարթ, բարձրանում է տրամադրությունը: Այդքանով հանդերձ, փայտե կուպելը ջուրը լիցքավորում է կյանքով՝ դարձնելով այն կենդանի: Հանքային նյութերով և օգտակար յուղերով հագեցած ջուրը շատ լավ է ազդում մարդու օրգանիզմի վրա, ստեղծելով տարատեսակ վարակների ներթափանցմանը խոչընդոտող լրացուցիչ արգելք:

 

Մայրուց պատրաստված կուպել

 

Մայրուց պատրաստված կուպել հանդիպում է ամենուր: Մայրին հարուստ է եթերային յուղերով, որոնք օժտված են մի շարք օգտակար հատկություններով: Նրանց ազդեցությունը տեղի է ունենում բջջային մակարդակից սկսած, այնպես որ զարմանալ պետք չի, եթե պրոցեդուրայից մի քանի ժամ հետո նկատեք մաշկի թարմացում: Մայրու տակառի ջուրը հարուստ է ֆիտոցինդայով, որը նպաստում է իմունիտետի ամրացմանը:

 

Մայրին հավերժ կանաչ և փշոտ ծառ է, որի օգտակար հատկությունների մասին հայտնի էր դեռ շատ վաղուց: Ծառերի այս տեսակը օժտված է յուրահատուկ վերականգնող հատկություններով, որոնք ունենում են դրական ազդեցություն մարդու առողջության և հոգեկան վիճակի վրա:

 

Մայրու բաղադրության մեջ են մտնում մի շարք օգտակար նյութեր, որոնք ակտիվ կերպով նպաստում են մարդու օրգանիզմի վերականգնմանը: Այս ծառի փշերն օգտագործվում են բրոնխիալ աստմայի բուժման համար: Իսկ խեժն օգտագործում են տարատեսակ քսուկների ստեղծման համար, որոնք բուժում են վերքերը:

 

Այսօր ռուսական բաղնիքն, առաջին հերթին, լիցքաթափվելու ձև է, թարմությամբ և էներգիայով լիցքավորվելու հնարավորություն, առողջությունը վերականգնելու միջոց և ուղղակի լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն:

 

Մեր մասին

Դիլիջանի անտառների սրտում գտնվող Վիլա Ջրհողեր Դիլիջանը ուրախ կլինի ընդունել Ձեզ Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը տարվա ցանկացած եղանակի՝ ընտանիքով, ընկերներով կամ գործընկերներով: Եվ եթե Դուք ցանկանում եք ունենալ հաճելի հանգիստ, վայելել Դիլիջանյան բնությունն ու մաքսիմալ հաճույք ստանալ Ձեր անցկացրած արձակուրդից, ապա մենք Ձեզ առաջարկում ենք լավագույն տարբերակը՝ աշխարհի ամենագեղեցիկ վայրերից…

OUR BOOK