Տեսարժան վայրեր

Պարզ լիճը աղբյուրներից սկսվող, հոսք ունեցող լիճ է։ Այն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.027 քառակուսի մ, ծավալը 83.8 հազար խորանարդ մետր։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երնագով: Մոտակայքում սաղարթապիտ անտառն է, որի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը: Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է խեղդվել այս լճում: Դարձել է ավանդույթ`բոլոր նորապսակները պսակադրման օրը այցելում են Պարզ լիճ` զոհված ամուսինների հիշատակը հարգելու:

Մեր մասին

Դիլիջանի անտառների սրտում գտնվող Վիլա Ջրհողեր Դիլիջանը ուրախ կլինի ընդունել Ձեզ Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը տարվա ցանկացած եղանակի՝ ընտանիքով, ընկերներով կամ գործընկերներով: Եվ եթե Դուք ցանկանում եք ունենալ հաճելի հանգիստ, վայելել Դիլիջանյան բնությունն ու մաքսիմալ հաճույք ստանալ Ձեր անցկացրած արձակուրդից, ապա մենք Ձեզ առաջարկում ենք լավագույն տարբերակը՝ աշխարհի ամենագեղեցիկ վայրերից…

OUR BOOK